«Ֆեյք ունեցողի մերն էլ, իմ վրա շառ անողի մերն էլ, հերիք եղավ». Սամվել Ալեքսանյան. 18+

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տարածված լուրերը, թե գործարար Սամվել Ալեքսանյանը Մեգամոլից «ֆեյքերի ֆաբերիկայի» համակարգիչներ է իջեցրել, տեղավորել 363 HH 11 ԱԺ պետհամարանիշով միկրոավտոբուսի մեջ ու տարել, գործարարը հերքել էր։

ArmLur.am-ի հետ զրույցում նա ասել էր, թե. «Ազիզ ջան, 25 օր ա տանից դուրս չեմ եկել: Կորոնայով հիվանդ եմ, չեմ շփվում ոչ մեկի հետ, տունն եմ մնացել: Ի՞նչ եք ֆեյք-մեյք կապում իմ հետ»:

Հերքումից հետո համացանցում հիշեցրին, որ Սամվել Ալեքսանյանը ստում է, քանի որ ընդամենը 5 օր առաջ՝ նոյեմբերի 23-ին, եղել է կառավարությունում և հանդիպել Նիկոլ Փաշինյանին։

Քիչ առաջ Ալեքսանյանը կապվեց մեզ հետ ու խնդրեց փոխանցել բառացիորեն հետևյալը. «Երեկ դուք էիք չէ՞ զանգել ինձ։ Հիմա ինչ ասեմ, կգրե՞ս։ Դե ուղիղ գրի ֆեյք ունեցողի մերն էլ… իմ վրա շառ անողիների մերն էլ… ու ասեմ՝
իմ վրա ֆեյքի շառ անողներին զգուշացնում եմ, որ շուտով կզգան իրենց կաշվի վրա հետևանքներ։ Համբերությունս մի չարաշահեք։ Էսքան բան»։




Լրահոս