«Այսօր չկա մի առաջնորդ, որ կարողանա ներկայիս հսկա բեռը միայնակ իր ուսերին տանել։ Մենք սովորաբար ամեն ինչ անձնավորում և անհատականացնում ենք: Ընդհանրապես բոլոր ժողովուրդների պատմության մեջ առաջնորդները միայն հիշվում են, եթե պետական ինստիտուտների, կառույցների վրա կարողանում են ինչ-որ դրական բան ստեղծել։ Մենք ուզում ենք կառուցվածք չունենալ և ամեն ինչ վերագրել անհատին։ Եվ միշտ խոսակցությունը հետևյալն է՝ այս մարդուն հանե՞նք, թե՞ այն մարդուն դնենք, այն դեպքում, երբ համակարգը չի աշխատում։ Պատերազմ կարող է վարել միայն այն պետությունը, որը համակարգային է, ինստիտուցիոնալ է, ունի հստակ կարգապահություն»:
Այս մասին հասարակայնության ներկայացուցիչների՝ քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրողների, հասարակական, մշակութային գործիչների հետ հանդիպմանն ասել է նախագահ Արմեն Սարգսյանը։