Քիչ հետո Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում և Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի մերձակա տարածքում տեղի կունենա ԱԻՊԾ սակրավորական խմբերի կողմից հայտնաբերված ականների և չպայթած այլ զինատեսակների վնասազերծում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԻՊԾ-ն:
«Հարգելի հայրենակիցներ.
Քիչ հետո Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում և Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի մերձակա տարածքում տեղի կունենա ԱԻՊԾ սակրավորական խմբերի կողմից հայտնաբերված ականների և չպայթած այլ զինատեսակների վնասազերծում։
Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։
Պարզաբանումների համար զանգահարեք ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»։