
Հայաստանի տարածքում նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով։ Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբեր 30-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով։
Ինչպես ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում նոյեմբերի 29-ի երեկոյան ժամերին, 30-ի գիշերը սպասվում են թույլ տեղումներ՝ ձնախառն անձրևի տեսքով, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: