
«Մանկական Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթում, որի եզրափակիչը կորոնավիրուսային համավարակի պատճառով տեղի է ունեցել նոյեմբերի 29-ին հեռուստակամրջի ձևաչափով, հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինան: Այս մասին հայտնում է Тасс-ը:
Ֆրանսիացի երգչուհին կատարել է J’imagine («Պատկերացնում եմ») երգը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ղազախստանի ներկայացուցիչ Կարակատ Բաշանովան Forever («Ընդմիշտ») երգով: Երրորդ հորիզոնականում հայտնվել է Իսպանիայի ներկայացուցիչը, որը հանդես է գալիս Սոլեա անվամբ: Նա կատարել է Palante («Առաջ շարժվիր») երգը:
Այս տարի մրցույթին մասնակցել է 12 երկրի ներկայացուցիչ: Առցանց դիտումը անցկացրել է Լեհաստանը: Մասնակիցների ելույթները, որոնցից յուրաքանչյուրը երգել է իր երկրի համերգասարահում, համակարգել են Վարշավայի հաղորդավարները: Մրցույթի մասնակիցները ձայներ են ստացել 140 երկրից: