
Սուրբ Երրորդություն եկեղեցու մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանով ժամանակավոր տեղափոխվել է Սուրբ Երրորդություն եկեղեցի։
«Տեր Հայրը ունի որոշակի առողջական խնդիրներ, անհրաժեշտ բուժումներ ստանալուց հետո Տեր Հովհաննեսը կրկին վերադառնալու է Դադիվանք»,- ասված է հաղորդագրության մեջ։