Կորոնավիրուսի համավարակը կավարտվի 2021 թվականին, սակայն վիրուսն ինքնին կմնա, նոյեմբերի 29-ին Science Bar Hopping առցանց փառատոնի շրջանակներում հայտարարել է Ռուսաստանի գիտական կենտրոնի ղեկավար Ռինատ Մակսյուտովը։
Վարակի տարածումը կնվազի միայն այն ժամանակ, երբ աշխարհի բնակչության զգալի մասը հիվանդանա կամ կոլեկտիվ իմունիտետ ձևավորվի զանգվածային պատվաստումների շնորհիվ, ասել է կենտրոնի ղեկավարը, որը մշակել է COVID-19- ի դեմ ռուսական երկու պատվաստանյութերից մեկը:
Ռուսաստանում դրա համար ցանկալի է, որ բնակչության առնվազն կեսը պատվաստվի կորոնավիրուսաի դեմ, նշել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիան պատրաստվում է առաջիկա մի քանի օրվա ընթացքում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գրանցել և դեկտեմբերի 7-ից սկսել պատվաստումները: