Առկախված երկխոսության ճակատագիրը կորոշվի ժամը 18:00-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոնգրես-կոալիցիա երկխոսության համար ձեւավորված կոալիցիոն աշխատանքային խումբն այսօր, ժամը 18:00-ին կքննարկի ՀԱԿ-ի՝ երկխոսությունը վերսկսելու առաջարկությունը: Աշխատանքային խմբի անդամները, ըստ ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանի, իրավասու են պատասխանել ՀԱԿ-ին` անկախ այն հանգամանքից, որ խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը եւ անդամ Նաիրա Զոհրաբյանը Հայաստանում չեն՝ գործուղված են ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու:Գագիկ Մինասյանը չցանկացավ կանխորոշել քննարկման արդյունքը` նշելով, որ հարցը կքննարկվի բոլոր կողմերից, կդիտարկվի նպատակահարմարությունը` կախված որոշ գործոններից` ընթացող հանրահավաքներից, երկխոսության առկախման բնույթից: “Համակողմանի քննարկում կլինի, և կգանք հավասարակշիռ որոշման”,- ասաց նա:Հարցը ՀՀԿ-ի ներսում չի քննարկվել: ՀԱԿ-ին պատասխանի ձևակերպմամբ լիազորված է կոալիցիոն աշխատանքային խումբը:Գագիկ Մինասյանը նշեց, որ առկախումից առաջ երկխոսության օրակարգում ՀԱԿ-ի առաջ քաշած խնդիրները քննարկվում էին, և հարցը հասել էր այն փուլին, որ կոալիցիոն աշխատանքային խումբը ներկայացնում էր հիմնավորումներ, թե ինչու տրամաբանական չէ Կոնգրեսի առաջարկների կատարումը: ,Ցավոք, այդ փուլում, կարծում եմ՝ ոչ պատահական, առկախվեց երկխոսությունը, երբ մենք պետք է անցնեինք այդ հիմնավորումների պարզաբանմանն ու քննարկմանն արդեն մասնագետների, փորձագետների ներկայությամբ: Աշխատանքային քննարկման ժամանակ մենք պետք է հասկանանք նաև, թե ինչով էր պայմանավորված այդ անհիմն առկախումը հենց այդ փուլում և ինչով է պայմանավորված այս փուլում երկխոսության վերսկսումըե,- նկատեց Գագիկ Մինասյանը:Նա տեղեկացրեց, որ նախագահ Սերժ Սարգսյանին իրենք չեն հանդիպել: Աղբյուրը`   tert.am 




Լրահոս