
Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել նոյեմբերի 11-ին Ազգային ժողովի դիմաց 55-ամյա տղամարդու կողմից ծխագլան գցելու եւ խառնաշփոթ ստեղծելու դեպքից:
Մասնավորապես Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Արմեն Օրդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա. տեղեկանալով ՀՀ Ազգային ժողովի դիմաց տեղի ունեցող հավաքի մասին, 2020 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ալկոհոլ օգտագործած վիճակում, պատահական տաքսի ավտոմեքենայով գնացել է Երևան քաղաքի Բաղրամյան փողոցի 19 հասցեում գտնվող ԱԺ-ի դիմաց, որտեղ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով այնտեղ հավաքված անձանց նկատմամբ. իր հետ նախորոք բերված, հատուկ միջոց հանդիսացող ծխանռնակը գործածելով նետել է հավաքված անձանց ուղղությամբ, որի արդյունքում տեղի է ունեցել ծխարձակում, դիտավորյալ գործողություններով շուրջ 2-ից 3 րոպե տևողությամբ առաջացրել է իրարանցում և խառնաշփոթ բազմամարդ հավաքի վայրում:
Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին, իսկ ահա նրա գործը կքննի դատավոր Արտուշ Գաբրիելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արփինե Թովմասյան