ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր որոշում. վարչապետից բացի ովքեր կարող են օգտվել օդանավակայանների VIP սրահներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում Հայաստանի օդանավակայաններում կսահմանվեն առանձնացված հատուկ սրահներից պաշտոնյաների եւ պաշտոնական պատվիրակությունների օգտվելու պայմանները։ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նոր նախագիծ է մշակել, որն էլ ներկայացրել է կառավարության քննարկմանը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ կհաստատվի առանձին դեպքերում Հայաստանի օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահներից այլ անձանց օգտվելու կարգը:

Մեզ հայտնի դարձավ, որ Հայաստանի օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահներից վարչապետի համաձայնությամբ կարող են օգտվել նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արցախի Հանրապետության Նախագահը եւ նրան ուղեկցող ընտանիքի անդամները, ՀՀ փոխվարչապետները եւ նրանց ուղեկցող ընտանիքի անդամները, ՀՀ անվտանգության խորհրդի անդամները, ինչպես նաեւ ՀՀ Նախագահի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի եւ նրանց կողմից հրավիրված օտարերկրյա պաշտոնական պատվիրակությունների անդամները:

Ի դեպ, տեղեկացնենք, որ նշված պաշտոնյաների եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի արարողակարգային ծառայությունները չվերթից առնվազն երեք աշխատանքային օր առաջ պետք է դիմեն վարչապետի աշխատակազմ: Ապա՝ հիմնավորեն հատուկ սրահից օգտվելու անհրաժեշտությունը, մեկնող կամ ժամանող անձանց անձնագրային տվյալները եւ չվերթի կատարման ժամկետների վերաբերյալ տվյալները։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարչապետի աշխատակազմը դեռ պետք է քննարկի դիմումը երկու աշխատանքային օրվա ընթացքում եւ դիմող կողմին տեղեկացնի Հատուկ սրահից օգտվելու թույլտվության կամ դիմումի մերժման մասին։

Ս.Հ.




Լրահոս