ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը Մոսկվա չի մեկնի. ՌԴ վարչապետի հետ զրույցի մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, իսկ Արմեն Սարգսյանն էլ դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Նախ վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:  Միշուստինը, համաձայն հաղորդագրության, տեղեկացրել է, որ ելնելով համաճարակային իրավիճակից, դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որը դեկտեմբերի 4-ին պետք է կայանար Մոսկվայում, իրականացվի հեռահար եղանակով: Զրուցակիցները քննարկել են նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր:

Իսկ ահա Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ադրբեջանական կողմում գտնվող ռազմագերիների, պատանդների վերադարձի հարցով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ըստ նախագահի գրասենյակի՝ Սարգսյանի նամակում մասնավորապես նշվում է, որ Հայաստանի հասարակությունն ու սփյուռքը խիստ անհանգստացած են ադրբեջանական գերության մեջ հայտնված զինվորների և քաղաքացիական անձանց շուրջ ստեղծված իրավիճակով:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս