
Ավտոմեքենաների կմախքներ են, անիվներ, որոնք ամիսներ, անգամ տարիներ շարունակ այստեղ են՝ Երեւանից դեպի Էջմիածին տանող ճանապարհին: Հայաստանը դարձել է հին ավտոմեքենաների յուրօրինակ «գերեզմանատուն»: Կհիշեք՝ նախորդ տարի նոյեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց Հայաստանը մաքրել աղբից:
Անգամ ավտոմեքենաների հնամաշ թափքերը (կմախքները) որպես մետաղի ջարդոն հանձնելու համար հասցեներ, հեռախոսահամարներ հրապարակեց: Ի դեպ, մեքենաների չկտրտված կմախքները գնվում էին 1 տոննան 10-12 հազար դրամով: Գնումը կատարում է «Մետեքսիմ» ՍՊԸ-ն:
ArmLur.am-ը կապ հաստատեց «Մետեքսիմ» ընկերության հետ, որտեղից Ռոբերտ անունով ներկայացած աշխատողը փոխանցեց, որ վարչապետի հորդորներից հետո բազմաթիվ մարդիկ բերել են մեքենաների ջարդոններ, բայց հիմա այդ գործընթացն ընդհատվել է:
Սյունէ Համբարձումյան
Մանրամասները՝ տեսանյութում