Քաղաքապետը կծել է անվտանգության աշխատակցի ձեռքը (տեսսնյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի Լուգանսկ քաղաքում ծեծկռտուք է տեղի ունեցել քաղաքային խորհրդի նիստի ժամանակ։Նիստին փորձել է ելույթ ունենալ ակտիվիստ, քաղաքապետի նախկին թեկնածու Միխայիլ Պաշուկը։ Սակայն վերջինիս արգելել են խոսել, իսկ ակտիվիստը մերժել է լքել ամբիոնը։ Այդ պահին նրան է մոտեցել անվտանգության աշխատակիցը եւ սկսել է ծեծկռտուք, որի ժամանակ Պաշուկը գլխով հարվածել է անվտանգության աշխատակցին եւ կծել նրա դաստակն ու մատը։Իր ելույթում Միխայիլ Պաշուկը պատրաստվում էր բարձրացնել շաբաթօրյա տոնավաճառի անցկացման վայրի տեղափոխման հարցը։




Լրահոս