Հարուցված քրեական գործի շրջանակներում Մասիսի ոստիկաններն ու քննիչները խուզարկել են բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված «Տոյոտա» մակնիշի մի ավտոնեքենա։
Իրավապահները հայտնաբերել են հոգեներգործուն դեղահաբի կտոր, մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված՝ մի քանի գրամ քաշով, կաթուցիչ, ինչպես և հրազենի փամփուշտ։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։