Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր կնախագահի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի նիստը, որը կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով:
Այս հանդիպումը նախորդում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որը տեղի կունենա հաջորդ օրը:
Ըստ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության՝ Լավրովը գործընկերներին կտեղեկացնի կազմակերպությունում նախագահության արդյունքների և այն մասին, թե ինչպես է Մոսկվան գնահատում միջազգային և տարածաշրջանային իրավիճակի զարգացման հեռանկարները, դրա ազդեցությունը ՀԱՊԿ տարածքում կայունության վրա: