
Թուրքիան եւ Ռուսաստանը ԼՂ-ում հրադադարի պահպանման մոնիթորինգի համատեղ կենտրոն ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանը:
«Ավարտին են հասցվել տեխնիկական մանրամասների մասին բանակցությունները, որոնք վերաբերում են ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքի սկզբունքներին եւ դրույթներին, եւ համաձայնագիր է ստորագրվել: Տարվում են անհրաժեշտ աշխատանքները կենտրոնի շուտափույթ գործառության համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ընդ որում, թուրքական կողմը ստորագրված համաձայնության այլ մանրամասներ չի հայտնում: