ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է «Շահավետ ներդրում» ակցիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է «Շահավետ ներդրում» ավանդային ակցիան: Մինչև սույն թվականի
դեկտեմբերի 30-ը ձևակերպելով «Շահավետ» ՀՀ դրամով ավանդատեսակը 365-730 օր ժամկետով տարեկան 10%
տոկոսադրույքով՝ հաճախորդներին տրվում է հնարավորություն կրկնապատկել ավանդի տոկոսադրույքը:
Ակցիայի ավարտին 10 շահողների ավանդների տարեկան տոկոսադրույքը կկրկնապատկվի՝ սահմանվելով 20%:
Ավանդը ձևակերպվում է տարեկան 10% տոկոսադրույքով՝ տոկոսագումարները ավանդի ժամկետի վերջում
ստանալու պայմանով: Ավանդի գումարի առավելագույն սահմանաչափը, որի նկատմամբ կկիրառվի 20%
տոկոսադրույք, կազմում է 10 մլն ՀՀ դրամ: Ավանդի վաղաժամկետ դադարեցման դեպքում 20% տոկոսադրույքը չի
կիրառվում, իսկ տոկոսները հաշվարկվում են տվյալ ավանդատեսակի համար Բանկում գործող ստանդարտ
պայմաններով:

Յուրաքանչյուր հաճախորդ կարող է մասնակցել ակցիային միայն մեկ ավանդով:
Ավանդների տարեկան եկամտաբերությունը 10%-ի դեպքում կազմում է 9.97%, 20% դեպքում՝ 19.95% :
Տոկոսագումարից գանձվող եկամտային հարկը կազմում է 10%:

«Շահավետ ներդրում» ակցիային մասնակցում են նաև «Պրոգրես»  «Հարմարավետ» և «Սոցիալական»
ավանդները՝ տվյալ ավանդատեսակների համար Բանկում գործող պայմաններով:
Հաճախորդների հարմարավետության համար՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ավանդ «Վիդեո
Բանկ» ծառայության միջոցով՝ հեռահար եղանակով, առանց մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության:
Ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝
https://www.vtb.am/am/promotion/shahavet-nerdrowm , Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով
Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




Լրահոս