Հունահռոմեական ոճի 9 ըմբիշ կմասնակցի աշխարհի գավաթի անհատական խաղարկությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունահռոմեական ոճի ըմբիշներն աշխարհի գավաթի անհատական խաղարկությանը կմասնակցեն 9 մարզիկով:

Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Աշխարհի գավաթի անհատական խաղարկությանը Հայաստանը կներկայացնեն` Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) եւ Դավիթ Օվասափյանը (130 կգ),

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նոյեմբերի 30-ից «Օլիմպավանում» սկսել է վերջին ուսումնամարզական հավաքը՝ աշխարհի գավաթից առաջ: Դեկտեմբերի 1-ին էլ իրենց վերջին հավաքը կսկսեն ազատ ոճայինները:

Հիշեցնենք, որ ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունը կկայանա դեկտեմբերի 12-18-ը Բելգրադում:




Լրահոս