Արթուր Բաղդասարյանի հայտարարությունն ու Վանեցյանի հերքումը. ի՞նչ է կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որոշում եմ կայացրել միանալ 17 կուսակցությունների պահանջին: Այս մասին հայտարարություն է տարածել «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:

Հայտարաարությունում ասվում է.

«Ինչպես տեղյակ եք ս.թ. նոյեմբերի 27-ին Մոսկվայում հանդիպեցի իմ վաղեմի գործընկեր, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւին, ում հետ նոր իրողությունների լույսի ներքո քննարկեցինք համագործակցության մեխանիզմներն ու ուղղությունները:

Ամբողջ ընթացքում հետեւել եմ քաղաքական գործընթացներին եւ գտնում եմ, որ այս օրհասական պահին Հայաստանն ունի յուրաքանչյուրիս կարիքը։

Երեկ հանդիպել եմ նաեւ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին եւ քննարկել հնարավոր համագործակցության ձեւաչափերը։ Որոշում եմ կայացրել միանալ 17 կուսակցությունների պահանջին եւ կոչ անել բոլոր ուժերին համախմբվել այս օրակարգի շուրջ։

Համատեղ ջանքերով կարող ենք հանգուցալուծել երկրում հաստատված քաղաքական ճգնաժամը եւ դիմագրավել ծառացած մարտահրավերներին»:

Ուշագրավ է, որ Արթուր Վանեցյանի կուսակցությունը քիչ առաջ պաշտոնապես հերքեց վերոհիշյալ հայտարարությունը.

«Արթուր Վանեցյանն Արթուր Բաղդասարյանի հետ երբեւէ չի հանդիպել, ոչինչ չի քննարկվել
Լրատվական կայքերում հայտնվել է կեղծ տեղեկություն, թե իբր Արթուր Բաղդասարյանը հանդիպել է
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ, եւ իբր որոշ հարցեր են քննարկվել:
Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ Արթուր Վանեցյանն ու Արթուր Բաղդասարյանն անձամբ ծանոթ
չեն, նրանք երբեւէ չեն հանդիպել»:




Լրահոս