Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ դեկտեմբերի 2-ին ստորագրած
հրամանագրի համաձայն՝ Վիտալի Միխայիլի Բալասանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի
քարտուղար:
Նշանակման կապակցությամբ նախագահ Հարությունյանն ընդունել է Վիտալի Բալասանյանին:
Քննարկվել են ստեղծված իրավիճակի հաղթահարման և Հանրապետության ներքին ու արտաքին
անվտանգությանը վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը նշանակվելու է Արցախի անվտնագության խորհրդի քարտուղար՝ իր նախկին պաշտոնին