
Ռազմագործողությունների հետևանքով Արցախի բնակավայրերում և հարակից անտառային գոտիներում ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները շարունակում են չպայթած զենք-զինամթերքի որոնման և դրանց վնասազերծման աշխատանքները:
Ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով սակրավորներն իրենց աշխատանքը կատարում են նախ, բնակելի տների, թաղամասերի և հանրային նշանակության ենթակառուցվածքների հարակից տարածքներում: Արվում է հնարավորը, որպեսզի օր առաջ ապահով ու անվտանգ լինեն Արցախի բալոր շրջանները:
Նշենք, որ մինչ այսօր քաղաքացիական բնակչության շրջանում, չպայթած ռումբերից կամ այլ զինատեսակներից բարեբախտաբար դեպքեր չեն արձանագրվել: