
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այսօր ելույթ է ունեցել ՀԱՊԿ նիստին եւ անդրադարձել նաեւ Արցախում տեղի ունեցած պատերազմին եւ դրա արդյունքում նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը:
«Մեր հանդիպումն ընդհանուր է դժվար ժամանակներում: Ամենաբարձր գնահատականի է արժանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերը՝ Արցախում պատերազմը դադարեցնելու համար: Այս հայտարարությունը պատմական էր եւ կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում