
Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովը բանաձև է ընդունել, որով դատապարտում է «Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղում և կոչ է անում շուտափույթ ճանաչել վերջնական կարգավիճակը». գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Փաստաթղթի քվեարկությունը տեղի է ունեցել այսօր երեկոյան։ Բանաձևի տեքստում ասվում է, որ նոյեմբերի 9-ի կրակի դադարեցման համաձայնագիրը չի լուծում տարածաշրջանի լուրջ խնդիրները։
Խորհրդարանականները դատապարտում են Թուրքիայի ու օտարազգի վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի ագրեսիան ԼՂ-ում։ Նրանք նաև կոչ են անում ադրբեջանական ուժերի հեռացմանը ԼՂ-ից և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների վերադարձին։