ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զոհերի ընտանիքներին 5 մլն դրամի չափով օգնություն կտրվի. կառավարությունը հաստատեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստը մեկնարկել է: Նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հաստատել կառավարության նիստի օրակարգը: Նիստի ժամանակ քննարկվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին հարցը:

Հիմնական զեկուցողը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն էր: «Առաջարկվում է աջակցություն տրամադրել զոհերի ընտանիքներին 5 մլն դրամի չափով, հաշմանդամության կարգ ունեցողներին՝ ըստ կարգի: Նաև սահմանված է որոշակի ժամկետ, քանի որ հնարավոր են այլ տեղեկություններ ևս», – նշեց նա:

Նախարարի խոսքի ավարտից հետո խոսեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե կարգավորումներ ունեցել են նաև սահմանամերձ համայնքների դեպքում:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս