2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման նպատակով տրամադրվող աջակցության միջոցառումը հաստատելու մասին որոշումն այսօր ընդունվեց կառավարության նիստում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնեց, թե խոսքը մոտ 75 միավոր անշարժ գույքի մասին է, որի մասին տեղեկություններ տրամադրել են մարզպետարանները: Խոսքը հիմնականում Սյունիքում եւ Գեղարքունիքում վնասների մասին է:
Մանրամասները՝ տեսանյութում