
Մահացել է ԽՍՀՄ վաստակավոր օդաչու, «Ավիացիայի ազգային միավորում» կազմակերպության տնօրեն Դմիտրի Աթբաշյանը: Այս մասին տեղեկանում ենք Աթբաշյանի «Ֆեյսբուք»-ի էջից:
Դմիտրի Աթբաշյանը եղել է նաև Լեռային Ղարաբաղի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ: 2015-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Աթբաշյանին պարգևատրել էր «Երախտագիտություն» մեդալով:
ArmLur.am-ի և Ժողովուրդ օրաթերթի խմբագրակազմը ցավակցում է Դմիտրի Աթբաշյանի ընտանիքին և հարազատներին: