Էրդողանը կմասնակցի Բաքվում կայանալիք զորահանդեսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կժամանի Բաքու՝ մասնակցելու դեկտեմբերի 10-ին նախատեսված զորահանդեսին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Թուրքիայի նախագահը ժամանելու է Բաքու՝ մասնակցելու զորահանդեսին: Զորահանդեսը ծրագրված է անցկացնել դեկտեմբերի 10-ին»,-ասել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:




Լրահոս