
Ցանկության դեպքում Վրաստանը կարող է “ընդհանուր լեզու” գտնել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ, կարծում է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն: “Պուտինին ես ճանաչում եմ գրեթե նրա մանկությունից: Նա չի ատում վրացիներին”, -ասել է Շեւարդնաձեն:”Վրաստանը պետք է իմանա իր տեղն ու գինը: Մյուսներին եւս պետք է գնահատել”,- ասել է նախկին նախագահը:Այդ կապակցությամբ Շեւարդնաձեն նշել է, որ ,անհիմն է ասել, թե Պուտինի վերադարձն աղետ կլինի Վրաստանի համար: