ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գորիսի բաժանմունքում, Գորիս քաղաքի «Շորի Ձոր» կոչվող անցակետում, Գորիսի ՌՈ բաժանմունքի աշխատակիցների կողմից կանգնեցվել է պահեստազորային զինծառայող Ռ. Վ.-ի կողմից վարած «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան: Ավտոմեքենայի վարորդի հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում, վերջինս իր մեքենայի բեռնախցիկից ՌՈ աշխատակիցներին ներկայացրեց ՊՆ կարիքների համար նախատեսված մեծ քանակությամբ սննդամթերք եւ այլ պարագաներ: Ռ.Վ.-ն նշված ավտոմեքենայով տեղափոխվել է Գորիսի ՌՈ բաժանմունք:

                                 Լուսանկարը՝ shamshyan.com-ի

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչ կարգով է փոխվում կենսաթոշակի տեսակը:

Հասմիկ Կարապետյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումումը, մինչեւ կենսաթոշակառուի տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը, նրա ցանկությամբ փոխում է կենսաթոշակի տեսակը:

Տարիքային կենաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության կամ մասնակի կենսաթոշակի փոխարեն, անկախ կենսաթոշակառուի դիմումից, նշանակվում է տարիքային կենսաթոշակ, իսկ հաշմանդամության կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու կամ այդ իրավունքը ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի տեսակը փոխվում է կենսաթոշակառուի գրավոր դիմումի համաձայն:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երկու ծնողին կորցրած մինչեւ 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի` կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկվում է հետեւյալ կերպ. հիմնական կենսաթոշակի չափի հնգապատիկին գումարվում է մահացած յուրաքանչյուր ծնողի հաշվարկված կենսաթոշակի աշխատանքային մասի 50 տոկոսը:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ կուսակցություն բացելու համար որն է առաջին քայլը։ Խնդրում եմ ներկայացնել կարգը։

Արտակ Մնացականյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Կուսակցությունը ՀՀ քաղաքացիների կամավոր միավորում է, որի նպատակը հանրաքվեներին, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու եւ հասարակության ու պետության քաղաքական կյանքին մասնակցության այլ ձեւերով ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորմանն ու արտահայտմանը նպաստելն է: Կուսակցությունը ձեւավորվում է ՀՀ քաղաքացիների նախաձեռնությամբ` հիմնադիր համագումարի որոշմամբ: Հիմնադիր համագումարը իրավազոր է, եթե դրան մասնակցում է առնվազն 100 հիմնադիր։ Սակայն համագումարը կուսակցություն ստեղծելու առաջին քայլն է, անհրաժեշտ է կուսակցության պետական գրանցում։ Կուսակցությունը պետական գրանցման պահից ձեռք է բերում ոչ առեւտրային իրավաբանական անձի կարգավիճակ: Արգելվում է

այն կուսակցությունների ստեղծումը կամ գործունեությունը, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում կամ բռնություն են կիրառում սահմանադրական կարգը տապալելու նպատակով, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական նախադպրոցական, դպրոցական եւ այլ ուսումնական հաստատություններում, պետական այլ կազմակերպություններում կուսակցությունների ստորաբաժանումների տեղակայումը։

«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենք

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Արգելվում է ՀՀ տարածքում օտարերկրյա կուսակցությունների կամ դրանց ստորաբաժանումների, ինչպես նաեւ հիմնարկների ստեղծումը կամ գործունեությունը:

 

 

 




Լրահոս