
ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության մանդատը վայր դրած պատգամավոր Արգիշտի Մեխակյանը կնշանակվի Արմավիրի մարզպետի տեղակալ: Այս մասին նա տեղեկացրել սոցցանցի իր էջում:
«Ավելացնեմ նաև, որ աշխատանքային գործունեությունս կշարունակեմ իմ հարազատ մարզում` Արմավիրում, որպես մարզպետի տեղակալ»,- որպես հետգրություն գրել է նա իր ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ։
Նշենք, որ Արգիշտի Մեխակյանն Արցախն ազատագրած լեգենդար հրամանատար Մեխակ Մեխակյանի որդին է: