Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը: Սակայն նա պետք է շարունակի ամբուլատոր բուժումը: Հիշեցնենք՝ Ջալալ Հարությունյանը վիրավորվել էր Արցախյան պատերազմի ժամանակ՝ մարտական դիրքում եւ հոկտեմբերի 27-ին ազատվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից։
Իսկ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:
Ջալալ Հարությունյանն իր պաշտոնը ստանձնել էր այս տարվա փետրվարին եւ նրան փոխարինեց Միքայել Արզումանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: