
Նախևառաջ կցանկանայի իմ ցավակցությունը հայտնել զոհվածների, նահատակների հարազատներին եւ մեր ժողովրդին: Այսպես սկսեց իր ասուլիսը Սասնա ծռեր կուսակցության ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը: «Մինչ պատերազմը մենք հետևել ենք տարածաշրջանի ռազմաքաղաքական դասավորվածությանը եւ գիտեինք՝ կա որոշում, որ պետք է տարածաշրջանը ապակայունանա: Դժբախտաբար այդ ծրագիրը, որը սկսվեց սեպտեմբերի 27-ից, ունեցել է հեռահար նպատակներ եւ այդ ամբողջ վերադասավորումների սկզբում մենք ընտրվեցինք որպես զոհ», – նշեց նա:
Նրա խոսքով, այս ժամանակահատվածում մեզչի հաջողվել ստեղծել պետություն: «1994 թվականից մենք հնարավորություն ունեինք ստեղծել պետություն, սակայն չկարողացանք եւ մեղադրել բանակին պետք չէ, քանի որ քաղաքական ղեկավարությունն է պատվեր տալիս: Այս տարիների ընթացքում մեր բանակը ձևականորեն պահպանվեց», – հավելեց նա:
Սէֆիլյանը նկատեց՝ չի ուզում խոսել 2.5 տարվա ժամանակի մսխման մասին: «Մենք պետք է դիմեինք կիսապարտիզանական մարատավարության: Այն սկզբնական շրջանում հակառակորդիօն չէր հաջողվել նվաճ-ումներ ունենալ գետնի վրա: Հարավում նահանջը կարող էինք տակտիկական նահանջի վերածել, իսկ արևմուտքում տարածքը վերածեինք բաց երկնքի տակ գերեզմանի», – հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում