ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հացաբուլկեղենը թանկացել է. նոր տվյալներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սննդամթերքն եւ ոչ ալկոհոլային խմիչքը 2.8 տոկոսով թանկացել են: Այն հիմնականում պայմանավորվել է մրգի, կաթնամթերքի, շաքարի եւ շաքարավազի, յուղերի, բանջարեղենի 1.9-20.5 տոկոս գնաճով: Օրինակ, բանջարեղենի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 20.5 տոկոս: Միրգն է թանկացել՝ 1.9 տոկոսով:

Կաթնամթերքի, պանրի եւ հավկիթի շուկաներում եւս թանկացում է արձանագրվել. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվայլներով, այս շուկաներում գնաճը կազմել է 2 տոկոս: Օրինակ ձուն մեկ ամսվա ընթացքում թանկացել է 7.6 տոկոսով: Իսկ ահա շաքարավազի շուկայում նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրված թանկացումը կազմել է 2 տոկոս: ՀՀ վիճակագրական կոմիտեն գնաճ արձանագրել է ձկան եւ ծովամթերքի շուկաներում՝ 0.5 տոկոսով: Նշենք, որ ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը մեկ ամսվա ընթացքում թանկացել են 0.4 տոկոսով:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հացաբուլկեղենի եւ ձավարեղենի գները նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել են 0.2 տոկոսով: Փոխարենը՝ նվազել են սուրճի, թեյի կակաոյի գները՝ 0.1 տոկոսով: Իսկ մսամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Ս.Հ.




Լրահոս