ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե այս փաստաթուղթը չստորագրվեր, Շուշին կազատագրվեր. Ժիրայր Սէֆիլյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Սասնա Ծռեր կուսակցության նախագահ Ժիրայր Սէֆիլյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ 90-ականների եյ այժմյան պատերազմի տարբերություններին, նաեւ Շուշին կորցնելու հանգամանքներին: «Մենք 26  տարի մսխել ենք եւ դա է պատճառը, որ այս պատերազմը տանուլ ենք տվել: Հնարավոր էր, որ մենք ինչ-որ ժամանակահատվածում ռազմի դաշտում ի վնաս մեզ եղել, բայց ոչ այդպիսի կորուստներով եւ համապատասխան մարտավարության շնորհիվ ստեղծվեր ի օգուտ մեզ վիճակ: Ալիևի նպատակներից մեկը եղել է իր իշխանության ամրապնդումը», – նկատեց նա:

Խոսելով Շուշիի մասին, նա նշեց. «Մենք հետևել ենք մոտիկից այդ ամենին: Բոլորը գիտեն՝ Շուշին մինչև վերջ երբեք չի հանձնվել: Եղել է ժամանակ, որ մեր ձեռքում չի եղել, բայց երբեք Շուշիից ներքև չենք իջել, սակայն եղել է, որ մի քանի օրում անգամ վերականգնել ենք: Եթե այս փաստաթուղթը չստորագրվեր, Շուշին կազատագրվեր», – հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս