Այս տարի կորոնավիրուս համավարակով պայմանավորված մեծամասամբ դադարեցվել էին թատրոննների աշխատանքները, որին հաջորդեց նաեւ պատերազմական եւ ռազմական դրությունը: Իսկ չեղարկված ներկայացումներն ու հետաձգված նկարահանումները անգործ էին թողել ՝ արտիստներին նրանց կանգնեցնելով մի շարք խնդիրների առաջ։
Ինչեւէ Ամանորին ընդառաջ ArmLur.am-ը զրուցել է մի շարք թատրոնների ներկայացուցիչների հետ՝ պարզելու համար, թե արդյոք ամանորյա ներկայացումներ լինելու են, եւ հաճախելիության աճ նկատվում է, թե ոչ:
Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը մեզ հետ զրույցում նկատեց, որ անկախ հանգամանքներից պետք չէ մանուկներին զրկել Ամանորից:
Իսկ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը մեզ հետ զրուցում նշեց, որ պատերազմական օրերին չեն աշխատել, բայց ամանորյա ներկայացում ունենալու են:
ArmLur.am-ը զրուցել է նաեւ Գաբրիել Սունդուկայնի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի հետ:
Նկատենք, որ անկախ երկում ստեղծված ճգնաժամային իրավիճակից, թատրոնները չպետք է լճացման ենթարկվեն, այլ պետք է շարունակեն աշխատել եւ նպասել մշակութային կյանքի զարգացմանը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան