Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն օգնել են գտնել և տուն վերադարձնել ԼՂՀ երկու բնակիչների, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:
Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են խաղաղապահ զորակազմի մամուլի կենտրոնից. նոյեմբերի 30-ին տեղեկություն է ստացվել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի երկու բնակիչների՝ Համբարձումյան Ադեմնիկի և Խաչատրյան Ռամիդի անհետացման մասին։
Ռուսական կողմի հայտով հաջողվել է պարզել, որ ադրբեջանական ԶՈւ-ն հայերին բռնել են Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։
Ռուսական զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովն ադրբեջանական կողմի հետ բանակցություն է վարել, որի ընթացքում հաջողվել է հասնել այդ քաղաքացիների ազատ արձակմանը:
Այսօր Համբարձումյան Ադեմնիկն ու Խաչատրյան Ռամիդը ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռով տեղափոխվել են Երևան և հանձնվել Հայաստանի սահմանապահ ծառայությանը: