Աբովյան քաղաքի բնակարանների վարձավճարների գինը կփոփոխվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջորդ տարվա համար Աբովյան քաղաքի սեփականություն հանդիսացող վարձակալության տրվող բնակելի եւ ոչ բնակելի տարածքների վարձավճարների չափը կսահմանվի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Աբովյան համայնքի ավագանին հաջորդ տարվա համար առաջարկում է սահմանել վարձավճարի չափ՝ բնակելի տարածքների 1 քմ-ի համար ամսական 6 դրամ, ավտոտնակների համար՝ տարեկան 400 դրամ:

Ի դեպ, առաջարկվող վարձավճարի չափի ցածր լինելը պայմանավորված է նրանով, որ համայնքում բնակելի տարածքների համար վարձավճար վճարում են միայն հանրակացարանների սենյակների համար, որոնք գտնվում են ոչ բարվոք վիճակում, առանց կոմունալ պայմանների: Այս դեպքում հաշվի է առնվել նաեւ հանրակացարանների բնակիչների ցածր վճարունակությունը:

Ս.Հ.

 




Լրահոս