Այսօր Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա աշխարհահռչակ իտալացի տենոր Ալեսանդրո Սաֆինայի համերգը: Դժվար է ասել, թե Հայաստանում որքանով են ծանոթ երգչի ստեղծագործություններին, սակայն դատելով երեկվա ասուլիսից, որտեղ հայ լրագրողները հայտնի տենորին տվել են հիմնականում բուլվարային մակարդակի հարցեր, հասկանալի է, որ առնվազն լրագրողների մեջ քչերն են հաղորդակից մեծ երգչի արվեստին: Ընդ որում, մեր գործընկերներից ոմանց, չգիտես ինչու, թվում է, թե Հայաստան եկող յուրաքանչյուր քիչ թե շատ հայտնի արվեստագետ պարտավոր է Հայաստանի մասին շատ բան իմանալ, եւ սկսել են հարցնել նաեւ Ցեղասպանության մասին: Գավառամտության նման դրսեւորումը երեկ բավական տհաճ ավարտ է ունեցել. երգիչը պարզապես ընդհատել է ասուլիսն ու հեռացել` մինչ այդ տարակուսելով. «Ինչ-որ մե՞ղք եմ գործել, որ եկել եմ Հայաստան»:
ԿՐԿՆԱԿԻ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ