ՀՀ Սյունիքի մարզի Կոռնիձորի բնակիչներն անհանգստացած են: Գյուղի բնակիչ Արկադի Խաչատրյանի խոսքով առաջիկայում կյանքը Կոռնիձորում կդժվարանա:
«Հակառակորդը մեր գյուղից ընդամենը 400-500 մետր է հեռու, անհանգիստ չե՞ն լինի: Հենց բնակավայրից մի 500 մետր հեռու է: Կոռնիձորցին ոչ մի տեղ չի գնա, կոռնիձորցիք էն մարդիկ են, որ 90-ականներին իրենց տունը պահպանել են, ու հիմա էլ են պահպանելու: Թեեւ վտանգ է մոտենում, դու պետք է կարողանաս գոնե քեզ պաշտպանես»:
Կոռնիձորցի Արկադի Խաչատրյանի խոսքով ամեն օր գյուղի բնակիչները մարտական հերթապահություն են իրականացնում:
«Ամեն օր սահմանագիծ են պահում: Նրանք (նկատի ունի ադրբեջանցիներին-Ս.Հ.) կարգապահ են, հեռվում կրակոցներ են լսվում, բայց մեր կողմից իրենց կողմից ոչ մի կրակոց չկա, այլ բաներ չկան»,- նկատեց գյուղի բնակիչը:
Մեր զրուցակցի խոսքով վարելահողերի 80-90, իսկ այգիների 100 տոկոսը ադրբեջանցիների նշանառության տակ են. բայց կոռնիձորցի Արկադի Խաչատրյանն ասում է, որ մշակելու են այդ հողերը եւ հիշում, որ նախկինում մինչեւ նրանց գալը թուրքերի հողերն էլ ենք մշակել:
Սյունէ Համբարձումյան
Մանրամասները՝ տեսանյութում