
Դեկտեմբերի 4-ին, ժամը 15։00-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղում՝ «Շանթ» խանութի մոտակայքում, այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:34-ին, մարվել՝ 15:55-ին:
Պարզվել է, որ այրվել է տան տանիքից մոտ 15 քմ և նախամուտքի փայտե առաստաղը (մոտ 8 քմ)։