
Նախկին պաշտոնյաների տների վրա ավազակային հարձակումներ կատարած հանցավոր խմբի, ըստ ոստիկանության, կազմակերպիչ Արտյուշա Հակոբյանը պահվում է ԱԱԾ մեկուսարանում: Նրա դատապաշտպանն է հայտնի փաստաբան Հովիկ Արսենյանը: Վերջինս «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ Արտյուշա Հակոբյանը, չընդունելով իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները, ասել է, որ բանդայի անդամներին չի ճանաչում եւ պահանջում է առերեսում կամ գոնե ճանաչում: Նշենք նաեւ, որ ըստ փաստաբանի` Արտյուշա Հակոբյանն իր ենթակայության տակ աշխատող հարյուրավոր մարդկանց ամեն օր ընդհանուր հաշվով 1 միլիոն դրամի աշխատավարձ է տվել: Հետեւաբար, չէր կարող ավազակային խումբ կազմավորելու շարժառիթ ունենալ, քանի որ գումարի կարիք չի ունեցել: