![](https://armlur.am/wp-content/uploads/2020/12/timthumb-6-1.jpg)
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Նարեկ Գրիգորյանին ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Նշենք, որ Նարեկ Գրիգորյանը Ազգային ժողովում մանդատ է ստանում, նա փոխարինելու է Վարազդատ Կարապետյանին: