Կորոնավիրուսից մեկ օրում մահացել է ևս 17 քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում դեկտեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 978 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 141 937-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 քաղաքացի, մահացածների թիվը 2326 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Դեկտեմբերի 6-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 588 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 19 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2914-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 730 է, ընդհանուր առողջացածներինը՝ 116 796 փաստացի բուժվողներինը՝ 22227 (մեկ օրում նվազել է 229-ով): Մեկ օրում արվել է 2728 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 52 8876 թեստ:




Լրահոս