Օգոստոսի 15-ին Մոսկվայում կայանալու է «Ինտերնացիոնալ Ռուսաստան» շարժման հիմնադիր համագումարը, որին մասնակցելու են տարբեր երկրների պատգամավորներ եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքական եւ պետական բարձրաստիճան շրջանակների ներկայացուցիչներ: «Ժողովուրդ»-ի աղբյուրներն այս շարժման մասին բավականին ուշագրավ մի տեղեկություն փոխանցեցին: Պարզվում է, որ «Ինտերնացիոնալ Ռուսաստան» շարժման գլխավոր հիմնադիրներից մեկը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Կարլոս Պետրոսյանն է:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ