ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկրաշարժից 32 տարի անց Գյումրիում դեռ տնակներում ապրողներ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզում,  ըստ վերջին հաշվառման, առկա է 3547 ժամանակավոր կացարան, որից 2858-ը Գյումրիում: Գյումրին տնակներից ազատելու նպատակով 2018 թվականին ՀՀ կառավարության արտագնա նիստի ժամանակ որոշվեց ձևավորել հատուկ հանձնաժողով: Հանձնաժողովն այս պահին էլ շարունակում է աշխատանքը:

Համայնքների կողմից տնակների հաշվառման տվյալները ներկայացվել են ՀՀ քաղաքաշինական կոմիտե, որտեղ հստակեցվում  են տնակները տարածքներից ազատելու կարգերը: Գործընթացը ոչ միայն Շիրակում, այլ նաև Լոռիում ու Արագածոտնում է իրականացվում: Տնակներում բնակվող ընտանիքների խնդիրը տարբեր կերպ է լուծվելու:

Շատ բարդ խնդիրներ են առաջ գալիս, քանի որ ընտանիքների` տնակում հայտնվելու պատճառները տարբեր են՝ մի մասը երկրաշարժից անօթևան է. ընտանիքի մեծ լինելու պատճառով բնակարան տեղափոխվել է մի մասը, մյուսը մնացել է տնակում, որոշներն էլ ստացել են փոխհատուցում, բայց վաճառել բնակարանը ու  մնացել տնակում: Նաեւ դա է պատճառը, որ այդ մեծ բեռը ՀՀ կառավարությունը չի կարող միանգամից վերցնել և տնակում բնակվող  բոլոր ընտանիքներին բնակարանով ապահովել, դրա համար էլ գույքագրվում են, թե որ կատեգորիայի տնակները պետք է փոխհատուցվեն կամ ինչպես պետք է դա իրականցվի:

Միևնույն ժամանակ չնայած տնակների առկայութանը, այս պահին  չկա աղետի հետևանքով շահառու ճանաչված ոչ մի ընտանիք, որի հանդեպ պետությունը պարտավորություն ունենա:

Հիշեցնենք՝ Հայաստանում 32 տարի առաջ տեղի ունեցավ խոշոր բնական աղետ, որը լուրջ մարտահրավեր դարձավ երկրի համար: Հաշված վայրկյանների ընթացքում ավերիչ երկրաշարժը հազարավոր շինությունների փլուզման, տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձավ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11-ն անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝  էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս