ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 11 ծրագիր՝ Արագածոտնի մարզի Թալին, Դդմասար, Արարատի մարզի Մասիս, Արաքս, Արմավիրի մարզի Մեծամոր, Լոռու մարզի Թումանյան, Սպիտակ, Կոտայքի մարզի Աբովյան, Նաիրի, Ծաղկաձոր, Շիրակի մարզի Արթիկ համայնքային փնջերում: Ի դեպ, համայնքների խոշորացման վերաբերյալ որոշման նախագիծը շրջանառության է դրվել:
ArmLur.am-ը կապ հաստատեց Ձորագետի գյուղապետ Արմեն Գրիգորյանի հետ եւ հետաքրքրվեց՝ արդյոք կողմ է խոշորացմանը, թե դեմ: Մեր հարցին ի պատասխան, գյուղապետն ասաց. «Տեղյակ չենք եղել, ասել են գարնանը եւ միանալու է Գուգարքով միանալու է իրար… ոչ մի անգամ խոսք չի եղել, որ Թումանյանին միանալու մասին»:
Գյուղապետից տեղեկացանք, որ նախկինում իրենց համայնքի խոշորացման թեմայի շուրջ քննարկում է եղել գյուղում, որին բնակիչները դեմ են արտահայտվել: «Ոչ մի համայնքում համաձայն չեն եղել, մեր ժողովուրդն ասել է՝ դեմ ենք դրան: Սաղ խնդիրներ են էլի… ասում են՝ ոնց որ մի քանի հատ ընտանիք իրար կպցնեք ու ասեք՝ դե էդպես ապրեք, հա էլի կապրենք, բայց դե եսիմ… իրենք էդպես էին մեկնաբանում»,- ներկայացրեց Ձորագետի գյուղապետը:
Ս.Հ.
Մանրամասները՝ տեսանյութում