«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ զինված բանդայի պարագլուխ հռչակված Արտյուշա Հակոբյանի կինը` վրացահայ Մարինա Գեորգաձեն, կալանավորված է: Պարզվում է, որ նա երկու տարի առաջ դատապարտված է եղել: Արտյուշա Հակոբյանի փաստաբան Հովիկ Արսենյանից փորձեցինք պարզել, թե ինչի համար է Մարինան դատապարտված եղել, Արսենյանը չմանրամասնեց. «Վրաստանի հետ կապված ինչ-որ խնդիրների»:ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ 2011 թվականի սեպտեմբերի 27-ին ոստիկանության քրեական հետախուզության վարչության աշխատակիցների կողմից Վրաստանի Հանրապետության քաղաքացի Մարինա Գեորգաձեն բերման է ենթարկվել Վրաստանի շրջանային դատարանի կողմից Վրաստանի քրեական օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասի մասի (խարդախության) հատկանիշներով: Մարինան Վրաստանի դատարանի կողմից դատապարտվել էր 5 տարի ազատազրկման, սակայն պատժի կրումը հետաձգվել էր այն բանի համար, որ Վրաստանի դատարանը վերացրել էր Գեորգաձեի վերաբերյալ ավելի վաղ ընդունված եւ օրինական ուժի մեջ մտած որոշումը: Սակայն մի քանի օր առաջ Վրաստանի քաղաքային քրեական դատարանը մեկ այլ որոշմամբ վերացրել էր Մարինայի նկատմամբ պայմանական դատապարտումը` գտնելով, որ խախտել է պայմանական դատապարտման վճռով իր պարտականությունների կատարումը: Ենթադրվում է, որ դա քաղաքից չբացակայելու պահանջն էր: Իսկ մնացյալն արդեն պարզ է. ոստիկանությունը նրան հայտնաբերել է, իսկ դատախազությունն էլ ի կատարում միջազգային կոնվենցիաներով ամրագրվածի` միջնորդություն է ներկայացրել դատարան` կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը 40 օր ժամկետով: Սոնա Տռուզյանը հայտնեց նաեւ, որ Վրաստանի իշխանություններին տեղեկացվել է, որ իրենց հետախուզվողը հայտնաբերվել է: Մինչդեռ ոստիկանության մեր աղբյուրները երեկ Մարինայի ձերբակալման այլ պատճառ էին նշում` ասելով, թե հայտնաբերված դեղերից մեկը «իր վրա է վերցրել»:
ՄԱՐԻՆԱ ԳԵՈՐԳԱՁԵՆ ՀԵՏԱԽՈՒԶՎԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ