
Դեկտեմբերի 8-10-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 8-10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։