
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան, Բենիամին, Ախուրյան, Հովտաշեն, Մարմաշեն համայնքների ղեկավարներն ու համայնքապետարանների աշխատակազմերը, Մարմաշեն համայնքի ավագանու անդամների և վարչական ղեկավարների գերակշիռ մեծամասնությունը միացել են հանրապետության բազմաթիվ համայնքներին և պահանջում են Հայաստանի ապազգային և ապաշնորհ իշխանությունների՝ վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարականն ու անցնցում հեռացումը։
Կոչ ենք անում մարզի բոլոր համայնքների ղեկավարներին և ավագանիների անդամներին՝ ժամ առաջ միանալ հրաժարականի պահանջին և փրկել Հայաստանի ու հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը։