
Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակներում դեկտեմբերի 6-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։
Հայաստանի ԱԳՆ-ն հաղորդում է, որ կողմերն անդրադարձել են ՀԱՊԿ քարտուղարության գործունեությանը, ինչպես նաև Կազմակերպության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի:
Քննարկել են այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների՝ Կազմակերպության կանոնադրական մարմինների նիստերի և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի դեկտեմբերի 2-ի նստաշրջանին ընդունված որոշումներին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Այվազյանին տեղեկացրել է ՀԱՊԿ ընթացիկ գործունեության մասին: